Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում կառավարության և խորհրդարանի հրաժարականը պահանջողների ցույցը վերջացել է ոստիկանների հետ բախումով:
Երկրի կառավարության շենքի մոտ հավաքվել է ավելի քան 200 ցուցարար: Ցուցարարները բացականչել են. «Գողեր», «Մենք հրաժարական ենք պահանջում», «Փոփոխություններ»: Ակտիվիստները փորձել են ճեղքել ոստիկանության պատնեշը և քարեր են նետել շենքը պահպանողների վրա:
Ոստիկանները ցույցը ցրելու համար մահակներ և արցունքաբեր գազ են օգտագործել: Բախումների հետևանքով տուժել է առնվազն 2 ոստիկան, կոտրվել են կառավարական շենքի ապակիները, մի քանի ոստիկանական ավտոմեքենա է վնասվել: Մի խումբ բողոքողներ ձերբակալվել են, հայտնում է ITAR-TASS-ը:
Կազմակերպիչները չեն թաքցրել, որ ցույցի համար իրենց ոգեշնչել են Բոսնիա և Հերցեգովինայում երկրորդ շաբաթը շարունակվող ցույցերը:










































