Friday, 03 07 2026
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել

Ամերիկացի նախկին համանախագահի ուշագրավ ակնարկ-բացահայտումը

Բանակցային սեղանին Լավրովի պլանն է, որը չի ընդունում թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը՝ «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը, որը շեշտել է, թե այլևս պաշտոնյա դիվանագետ չէ և ներկայացնում է անձնական կարծիք:

Հոգլանդը խոշոր հաշվով նորություն չի հայտնել թե՛ Լավրովի պլանի, թե՛ այն իմաստով, որ Մոսկվայում կան ուժեր, որոնք շահագրգռված չեն Արցախի հակամարտության կարգավորումով, քանի որ կարծում են, թե դրանով կկորցնեն վերահսկողությունը կողմերի նկատմամբ: Մյուս կողմից, սակայն, ամերիկացի դիվանագետը ինքն է նշում, որ կա Լավրովի պլան, որը չեն ընդունում թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը: Արդյո՞ք դա նշանակում է, որ Հոգլանդը ակնարկում է ռուսական իսթեբլիշմենթում երկու տարբեր մոտեցումների բախման մասին՝ եթե կա կարգավորման ռուսական պլան, բայց մյուս կողմից էլ կան կարգավորմամբ չշահագրգռված շրջանակներ: Սակայն այստեղ առանցքային հարցը դառնում է այն, թե ինչ ասել է կարգավորում, եթե դիվանագետն ինքը պարզ արձանագրում է, որ կողմերը չեն ընդունում առաջարկվող պլանը և չունեն փոխադարձ վստահություն:

Առերևույթ ստացվում է, իհարկե, որոշակի խառնաշփոթ, սակայն գործնականում ամեն ինչ բավականին հստակ է, երբ դիտարկում ենք հայտարարությունների դիվանագիտական տողատակը: Հոգլանդը գործնականում հայտարարում է այն մասին, որ Մադրիդյան սկզբունքների հիմքով կարգավորումը, ինչպիսի պլան էլ որ ներկայացվի դրա վրա, գործնականում անիրատեսական կարգավորում է: Ըստ այդմ՝ նա «անձնական կարծիքի» ձևաչափով փաստացի փորձագիտական կարծիքով արձանագրում է, որ Մադրիդյան սկզբունքները որևէ կերպ չեն կարող նպաստել իրավիճակի կարգավորմանը, և անհրաժեշտ է գործընթացը դուրս բերել այդ տրամաբանությունից:

Ահա այս համատեքստում ուշագրավ է, որ ամերիկացի դիվանագետը դրական է գնահատում Հայաստանի նոր իշխանության քայլերը՝ շեշտելով, որ այդ իշխանությունը առաջին անգամ չի ներկայացնում Արցախը: Բանն այն է, որ Արցախը ներկայացնելու մանդատ չունենալու, Արցախի իշխանության բանակցային իրավունքի և անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Մադրիդյան սկզբունքներից դուրս գալու նախնական, առաջին քայլերն են, որոնք էլ գործնականում ողջունում է ամերիկացի դիվանագետը՝ փաստացի ակնարկելով նաև, որ ռուսաստանյան շրջանակներ կան, որոնք շահագրգռված են Մադրիդյան սկզբունքների պահպանումով:

Այստեղ ահա անհրաժեշտ է կատարել որոշակի պատմական էքսկուրս և տեղափոխվել Վիեննա, որտեղ ապրիլյան քառօրյա պատերազմից մեկ ամիս անց ԱՄՆ օրակարգ բերվեց հրադադարի պահպանման մեխանիզմների տեղակայումը, ինչը գործնականում ևս քայլ էր Մադրիդյան ծուղակից դուրս գալու և կարգավորման բոլորովին այլ քաղաքական տրամաբանության անցնելու ուղղությամբ: Այդ մեխանիզմի տեղակայումը գործնականում նշանակում էր ստատուս-քվոյի ճանաչում, ինչի մասին հայտարարելով էլ այն մերժեց Ադրբեջանը: Բայց ամենահատկանշականն այն է, որ Վիեննայի օրակարգը մերժվեց նաև Ռուսաստանում, և Մոսկվան էր Բաքվի հետ գործակցում Վիեննայի օրակարգը եթե ոչ՝ չեղարկելու, ապա հետին պլան մղելու հարցում:

Ամերիկացի դիվանագետ Հոգլանդը ներկայումս փաստորեն հայտարարում է, որ Ռուսաստանում այս հարցում կա, այսպես ասած, մոտեցումների բախում, և փաստորեն մինչ այժմ հաղթել են Մադրիդյան սկզբունքների, ըստ այդմ՝ ծուղակը պահպանելու կողմնակիցները: Այստեղ հարց է առաջանում՝ իսկ ովքե՞ր են Վիեննայի օրակարգի կողմնակիցները, որոնց հետ պետք է աշխատել: Ըստ երևույթին պաշտոնական Երևանին արժե այդ ուղղությամբ առնվազն խորհրդակցական բնույթի աշխատանք սկսել հենց Հոգլանդի հետ, որը գործնականում ազատ է դիվանագիտական պաշտոնական կաշկանդվածությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում