Օսկարակիր «Ջունո» ֆիլմի աստղ Էլեն Փեյջը խոստովանել է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին, հաղորդում է TMZ-ը:
Համապատասխան հայտարարությունը դերասանուհին արել է ԼԳԲՏ երիտասարդությանն աջակցող մամլո ասուլիսի ժամանակ: «Ես հոգնել եմ թաքնվելուց, հոգնել անգործությունից: Այսօր ես ձեզ հետ եմ, որովհետև ես լեսբուհի եմ և ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ»,- հայտարարել է Փեյջը:
Դերասանուհին խոստովանել է, որ երկար է տառապել, քանի որ վախենում էր խոստովանել իր սեռական կողմնորոշման մասին: «Իմ ոգին էր տառապում, իմ հոգեկան առողջությունն էր տառապում և իմ հարաբերություններն էին տառապում»,- նշել է դերասանուհին:
Ամփոփելով իր ասածները` Փեյջը բոլորին երջանիկ Սուրբ Վալենտինի օր է մաղթել և ԼԳԲՏ հանրությանը երախտագիտություն հայտնել իրեն հույս նվիրելու համար:







































