«Եթե որևէ մեկը պատրաստ է գնալ ռուսական կողմի հետ բանակցել ավելի էժան գնով գազ ստանալու համար, խնդրեմ, բայց մենակ հո խոսելով չէ՞: Պատերազմի տարիներին էլ ասում էին՝ գնանք գրավենք, բայց հենց հերթը հասնում էր մի գյուղ գրավելուն, մեկի հորեղբոր տղայի քառասունքն էր, մեկը հիվանդ էր»,- այսօր ԵԿՄ տասներորդ հոբելյանական համագումարի ընթացքում ասաց գործող նախագահ Սերժ Սարգսյանը ՝ ի պատասխան գազային համաձայնագրերի վերաբերյալ իրեն ուղղված հարցին:
Նա նշեց, որ քննադատվում է նաև, որ այդ պայմանագիրը 30 տարով է կնքվել, բայց իր կարծիքով՝ պետք է քննադատվեր այն, թե ինչու 60 տարով չի կնքվել:
Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաև «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը ռուսական «Գազպրոմին» վաճառելու հարցին և ասաց. «Ի՞նչ էր տալու մեզ այդ 20 տոկոսը, ինչի 80 տոկոսը կարող էինք վաճառել, 20 տոկոսը չէի՞նք կարող»:








































