Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մի քանի ամիս տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրեն ուսումնասիրություն է ուղարկել, որտեղ ասվել է, թե Հայաստանի հանքերի շատ մեծ մասի դեպքում, որպես սեփականատեր, գրանցված են օֆշորային ընկերություններ։ Նա նշեց, որ այդ գրությունը հասցեագրել է ՀՀ էներգետիկայի նախարարությանը։




































