Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իգորիան նշեց, որ վրացական կողմը պատրաստ է մի շարք ոլորտներում իր փորձը կիսել հայկական զինված ուժերի հետ:
«Մենք շատ արդյունավետ քննարկումներ ունեցանք Հայաստանի պաշտպանության նախարարի հետ այն հարցերում, որոնք վերաբերում էին նրան, թե ինչպես խորացնել մեր երկու երկրների զինված ուժերի միջև համագործակցությունը: Վրացական կողմը պատրաստ է իր փորձը կիսել հայկական կողմի հետ: Վրացական կողմը հաջողությամբ կիսում է իր փորձը ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների հետ: Ես գնահատում եմ հայ զինծառայողների մասնակցությունը Վրաստանում կայացած «Վեհանձն գործընկեր 2018» միջոցառմանը, որոնք տեղի են ունեցել ՆԱՏՕ-ի հովանու ներքո և ներգրավում են մի շարք գործընկերների»,- ասաց Լևան Իգորիան:
Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով: