Սան Ֆրանցիսկոյի ուսուցիչ Մայքլ Կվոնի մոտից առգրավել են շնաձկան ավելի քան 1 տոննա լողակներ՝ հայտնում է Associated Press-ը:
Համաձայն Կալիֆոռնիա նահանգի օրենքների՝ շնաձկան լողակների գնումը, վաճառքն ու տնօրինումը վարչական խախտում է համարվում:
Գործակալության տվյալներով՝ Կվոնը տվյալ օրենքի հակառակորդներից է ու եղել է չին-ամերիկյան ակտիվիստների խմբի անդամ, որը ձգտում է հասնել շնաձկան լողակների արգելքը չեղյալ հայտարարելուն:
Ոստիկանությունը անօրինական ապրանքը հայտնաբերել էր այն բանից հետո, երբ Կվոնի ռեստորանում ստուգումներ են կատարել: Ոստիկանության ուշադրությունը գրավել էր շնաձկան լողակներից ապուրը:










































