Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Վասիլևը առաջարկել է տուգանք սահմանել պլացքարտային վագոնում կեղտոտ և վատ հոտ ունեցող գուլպաներով մարդկանց համար՝ տեղեկացնում է Moskva գործակալությունը։
Նրա կարծիքով՝ ճամփորդությունները պետք է հաճելի, հարմարավետ և անվտանգ լինեն, իսկ «կեղտոտ գուլպաները» անհարմարություն են պատճառում մյուս ուղևորներին։

«Իսկ ահա ուղևորների կեղտոտ գուլպաները անհանգստացնում են բոլոր նրանց, ովքեր պլացքարտով են երթևեկում»,- հստակեցրել է Վասիլևը։
Նա նշել է, որ այլ երկրներում արդեն վաղուց տուգանքներ են սահմանվել հիգիենիկ պահանջներին չհետևելու և հասարակական հարմարավետության այլ խախտումների համար։









































