Ճապոնիայի տարածքի մեծ մասն իրենց իշխանության տակ առած ձյան առատ տեղումները դարձել են 3 մարդու մահվան պատճառ: Ավելի քան 850 մարդ վնասվածքներ են ստացել: Երկրում շուրջ 500 ավիաչվերթ չեղյալ է հայտարարվել:
Տեղումներն առանց էլեկտրականության են թողել 8 պրեֆեկտուրաների շուրջ 200 հազար ընտանիքի: Խոշոր խափանումներ են առաջացել Ճապոնիայի տրանսպորտային համակարգի աշխատանքում: Երկաթուղային հաղորդակցությունն իրականացվում է մեծ ուշացումներով: Փակ են երկրի հիմնական ավտոճանապարհները: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ազգային օդերևութաբանական վարչությունը նախազգուշացրել է, որ ուժեղ տեղումները կշարունակվեն այսօրվա ընթացքում, և բնակիչներին կոչ է արել առանց անհրաժեշտության դուրս չգալ տանից:
Անցած հանգստյան օրերին Ճապոնիայի կենտրոնական մասում արդեն ձյան առատ տեղումների պատճառով ստացած վնասվածքներից 13 մարդ է մահացել:







































