Առաջին անգամ Օկտավիանոս Ավգուստինոսի ժամանակներից ի վեր Հռոմի իշխանությունները հայտարարել են Լարգո Արջենտինի պատմական հրապարակում Գայ Հուլիոս Կեսարի սպանության վայրը զբոսաշրջիկների համար բացելու մտադրության մասին։
Կայսրության փլուզումից հետո բազմաթիվ դարերի ընթացքում միայն կատուների խմբերն են մուտք գործում այնտեղ: Սակայն օրերս Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին հայտարարել է, որ քաղաքի կենտրոնում գտնվող հին տաճարների համալիրը կվերազինվի այցելությունների համար նախատեսված հետիոտնի արահետներով։
Հուլիոս Կեսարը մ․թ․ա․44 թվականին սպանվել է սենատորների կողմից։









































