Ամերիկացի դեմոկրատ սենատոր Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ վերստին իր թեկնածությունն է առաջադրելու ԱՄՆ նախագահի՝ 2020 թվականի ընտրություններում, տեղեկացնում է ria.ru-ն :
«Ես ցանկանում եմ, որ Վերմոնտի բնակիչներն այդ մասին առաջինն իմանան»,- ասել է Սանդերսը՝ հանդես գալով Վերմոնտի նահանգի Հանրային ռադիոյի (VPR) եթերում, նահանգ, որը նա ներկայացնում է Սենատում: «2016 թվականի ընտրարշավի ժամանակ մենք քաղաքական հեղափոխություն սկսեցինք, եկել է ժամանակը հեղափոխության հետագա զարգացման համար»,-հավելել է քաղաքական գործիչը:
Ավելի վաղ Սանդերսը հայտարարել էր, որ ընտրություններին մասնակցելու որոշում կընդունի միայն այն դեպքում, եթե վստահ լինի, որ կլինի այն «լավագույն թեկնածուն», ով կկարողանա հաղթել Դոնալդ Թրամփին:







































