Պլաստիկ տոպրակները վերամշակվելով՝ կարող են վերածվել դիզելային վառելիքի, բնական գազի և այլ նավթամթերքների:
Ամերիկացի մասնագետների խոսքերով` վերամշակման գործընթացը զգալի էներգետիկ ծախսեր չի պահանջում, այլ դրա արդյունքում ստացված դիզելային վառելանյութը կարելի է խառնել ավանդաբար արտադրվող դիզելի այլ տեսակների հետ:
Բացի այդ, նոր տեխնոլոգիան մեքենայի յուղի տարբեր տեսակներ ստանալու հնարավորություն է տալիս, գրում է Newsru-ն:







































