Հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանն այսօր Մատենադարանի հարակից տարածքում մամուլի ասուլիս էր հրավիրել, որպեսզի պատասխաներ «Տատիկիս վարսերը» ֆիլմի վերաբերյալ մշակույթի նախարարության տարածած հայտարարությանը: Ռեժիսորը նշեց, որ մշակույթի նախարարությունն այդ հայտարարությամբ ներկայացրել է անհիմն մեղադրանքներ:
Հովհաննես Գալստյանն անդրադարձավ նախարարության տարածած հայտարարության բովանդակությանը: Ռեժիսորի խոսքերով՝ 4 էջ շարունակ մեղադրանքներ սփռելուց հետո, կոռուպցիոն սխեմաների մեջ մեղադրելուց հետո, քրեական ու նման ահավոր մեղադրանքներից հետո մշակույթի նախարարությունն իր հայտարարության վերջում իրեն հակասող բան է ասել: