Բրիտանական զբոսաշրջային ընկերություններից մեկը բոլոր սիրահարներին առաջարկում է Mile Low Club կոչվող ծառայությունը: Դա շատ նման է ոչ պաշտոնական ակումբի` բաղկացած նրանցից, ովքեր ինքնաթիռներում տրվում են սիրային հաճույքներին: Սակայն ինքնաթիռի փոխարեն այս ընկերությունում սուզանավ են առաջարկում:
Սուզանավը կոչվում է Lovers Deep: Հաճախորդներն իրենք կարող են ընտրել, թե որ ծովի հատակը սուզվել:
Այստեղ մատուցվում են ձկնկիթ, խխունջ և շոկոլադ:
Այս ամենը մեկ գիշերվա համար արժե 300 հազար դոլար:







































