Sunday, 05 07 2026
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում

Հայաստանում որևէ բան փոխելու շահագրգռություն չունի քաղաքական և ոչ մի ուժ. Խ. Մարոզյան

Քաղաքական պասիվության պատճառը հենց քաղաքական ուժերի՝ պասիվ լինելու ցանկությունն է, ինչպես նաև վերևների ու ներքևների միջև անվստահությունը: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Խաչատուր Մարոզյանը:

«Եթե չկա փոխվստահություն՝ հաղթահարելու քաղաքական և տնտեսական ճգնաժամերը, ոչ մի խնդիր չի կարող լուծվել: Այսօր իշխանություններն ապրում են մեկ, ժողովուրդը՝ մեկ այլ հարթությունում: Միաժամանակ հարց է՝ ուզո՞ւմ են այս վիճակում փոփոխություն մտցնել քաղաքական ուժերը: Ակնհայտ է, որ ոչ. թե՛ իշխանությունը, և թե՛ ընդդիմությունը չեն ցանկանում որևէ բան փոխել: Այս երկրում որևէ բան փոխելու շահագրգռություն չունի քաղաքական և ոչ մի ուժ»,- ասաց նա՝ հավելելով, որ իշխանությունները նախընտրում է ստրուկ քաղաքացիական հասարակություն տեսնել:

Անդրադառնալով ընդդիմադիր չորս ուժերի՝ կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ միասնական պայքարին՝ խաչատուր Մարոզյանը նշեց, որ նրանց համախմբումը ձևական բնույթ է կրում: «Ո՞ւր է նրանց ուժը: Այդ ուժը պետք է լինի հասարակությունը: Իսկ նրանց հետևում ոչ ոք չկա»,- ասաց նա:

Ասուլիսի մյուս բանախոս, «Գլոսսա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Համբարձումյանն իր հերթին նկատեց, որ հայաստանյան կուսակցությունների միակ առաքելությունն աթոռ ստանալն է: «Քաղաքական ուժերն այսօր զբաղված են բացառապես իշխանության համար պայքար տալով, իսկ ժողովրդի մասին նրանցից ոչ մեկը չի մտածում»,- ասաց նա:

Խոսելով կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ պայքարող ուժերի մասին՝ՀԿ-ի ղեկավարը հույս հայտնեց, որ սա 4 կուսակցությունների հերթական PR-ի հարց չէ: «Հույս ունեմ, որ նրանց պայքարը շարունակական բնույթ կկրի, և պարտադիր կուտակայինի դեմ պայքարում կներառվեն նաև ՀԿ-ները: Այս պահին այդ 4 ուժերին կոչ եմ անում պայքարել մինչև վերջ»,- ասաց Աշոտ Համբարձումյանը:

«Գլոսսա» իրավապաշտպան ՀԿ-ի ղեկավարը հիշեցրեց, որ Հայաստանում արտագաղթն ահռելի չափերի է հասել: «Մտածում եք, որ Ռուսաստանում օրենքների խստացումից հետո հայաստանցիները հայրենի՞ք են վերադառնալու: Ամենևին ոչ: Նրանք կա՛մ պարզեցված ընթացակարգով ՌԴ քաղաքացիություն են ստանալու, կա՛մ պարզապես տեղափոխվելու են Եվրոպա»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում