Լոնդոնում բացվում է նորաձևության շաբաթը, որտեղ հյուրերի ուշադրությանը կներկայացվի ավելի քան 80 մոդելյերների աշուն-ձմեռ-2014 հավաքածու, հայտնում է ITAR-TASS-ը:
Այս տարի նորաձևության հայտնի դեմքերի հետ ցուցադրությանը կմասնակցի 55 սկսնակ դիզայներ 15 երկրից, ինչպես նաև կներկայացվի 150 բրենդ:
Հիմնական միջոցառումները տեղի կունենան Սոմերսեթ հաուսում՝ Լոնդոնի Սթրենդ փողոցի դասական ոճով կառուցված պատմական պալատում:
Նորաձևության շատ դիզայներների աշխատանքներ կցուցադրվեն Լոնդոնի ավելի քան 30 դեսպանություններում ու մշակութային կենտրոններում:
Փորձագետների կարծիքով՝ աշուն-ձմեռ սեզոնի հավաքածուներում այս տարի կգերակշռեն վառ գույներն ու սև-սպիտակ նկարները:
5-օրյա միջոցառման կազմակերպիչները սպասում են ավելի քան 5 հազար պոտենցիալ գնորդների ու լրագրողների ամբողջ աշխարհից:
Լոնդոնի նորաձևության շաբաթը նորաձևության աշխարհի 4 հիմնական շաբաթներից է (Փարիզ, Միլան, Նյու Յորք) ու անցկացվում է տարեկան 2 անգամ:







































