Facebook սոցցանցի ամերիկացի օգտատերերը այժմ կարող են ընտրություն կատարել գենդերային նույնականացման 50 տարբերակների միջև: Սեռի «իգական» և «արական» տարբերակներին կավելանան նաև «բիգենդեր», «տրանսսեքսուալ», «անդրոգին» և շատ այլ տարբերակներ:
Բացի այդ, «էջի կառավարում» բաժնում նորությունների ժապավենում տվյալ օգտատիրոջը հիշատակելու համար կարելի է նշել և արական, և իգական սեռին բնորոշ դերանուններ:
Facebook-ը նաև թույլ է տալիս իր ավելի քան 1 միլիարդ օգտատերերին գաղտնի պահել իրենց գենդերային նույնականացումը:
Տվյալ պահին հայտնի չէ, թե վերոնշյալ 50 տարբերակները երբ հասանելի կլինեն ԱՄՆ սահմաններից դուրս օգտատերերի համար:











































