Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան պետք է գործնական քայլեր քննարկեն սիրիական Իդլիբ նահանգում ահաբեկչությունը ոչնչացնելու վերաբերյալ։
Ինչպես տեղեկացնում է The Moscow Post-ը՝ այդ մասին ՌԴ նախագահը ասել է Սոչիում սիրիական կարգավորման հարցով եռակողմ գագաթնաժողովի ժամանակ։
Նրա խոսքով՝ Իդլիբում հաջողվում է պահպանել կրակի դադարեցման վիճակը, բայց դա չի նշանակում, որ պետք է համակերպվել այնտեղ առկա ահաբեկչական խմբավորումների ներկայության հետ, դրա համար պետք է կոնկրետ քայլեր իրականացվեն ահաբեկչական օջախի ոչնչացման համար։
Պուտինը նշել է, որ կրակի դադարեցման վիճակը պահպանվում է Սիրիայի գրեթե ողջ տարածքով մեկ, ինչը Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ջանքերի արդյունքն է, իսկ ասթանայական ֆորմատով հանդիպումները նպաստել են իրավիճակի կայունացմանը։









































