Փետրվարի 14-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյի հետ` վերջինիս նախաձեռնությամբ, տեղեկացնում են ՀԱԿ լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, հնարավոր զարգացումներին և տարածաշրջանային հիմնախնդիրներին վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է ՀՀ առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը:







































