Tuesday, 30 06 2026
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ

Վարչապետի եզրափակիչ ելույթը պարզապես մեծ հիասթափություն էր

«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ազգային ժողովը երեք օրվա քննարկումից հետո ընդունեց Կառավարության ծրագիրը։ Բուն ծրագրի մասին արդեն արտահայտվել եմ մի քանի անգամ, և ինքս դրան դեմ կքվեարկեի այս տեսքով։ Ընդամենը մի քանի թեթև մտորումներ բուն քննարկումների մասին՝

ա) քննարկումները ցույց տվեցին, որ «Իմ Քայլը» խմբակցությունը պարզապես Նիկոլ Փաշինյանի կցորդն է, և որևէ ինքնուրույն կրիտիկական մտածողության կարողություն չունի, թերևս բացառությամբ մի քանի պատգամավորի։ Նախկինում ինքնուրույն կեցվածք դրսևորած պատգամավորների մի մասը ևս կորցրեց իր դեմքը, փորձելով իր ելույթներով հիմնավորել այն, իսկ ակնհայտորեն հիմնավորելի չի։

բ) «Լուսավոր Հայաստան»։ խմբակցության մի շարք պատգամավորներ բավական հստակ, կառուցողական, և խելամիտ ելույթներ ունեցան, ստանձնելով գաղափարական ընդդիմության դերը, դա բավական ուրախալի էր։

գ) «Բարգավաճ Հայաստանը» մնաց իր ոճի մեջ, բայց և զարմանալիորեն միահամուռ դեմ քվեարկեց, երևի զգալով, որ երկրում նորից սկսում է վիճակ փոխվել, և վարչապետի նախկինում անվերապահ հանրային հեղինակությունը սկսում է խարխլվել

դ) Վարչապետի եզրափակիչ ելույթը պարզապես մեծ հիասթափություն էր։ Խոսք տալ ելույթի սկզբում այլևս մունաթ չգալ, բայց հետո ամբողջ ելույթը վերածել մունաթի, այն էլ թունոտ, իր նախկին դաշնակիցներին ծաղրող և տարբեր տեսակ ակնարկներով վարկաբեկող, ընդամենը թույլ առաջնորդի կեցվածք է, իր ուժերի նկատմամբ վստահությունը կորցնող՝ այլապես կարելի էր լինել մեծահոգի, ավելի ընդառաջող, և համագործակցության ձեռք մեկնող, նույնիսկ իր ընդդիմախոսներին։

Ինչևէ, կառավարության ծրագիրը ընդունված է, և երկիրը թևակոխում է զարգացման նոր փուլ։ Կառավարությունը, ստանալով ԱԺ աջակցությունը, պետք է ցույց տա, որ ընդունակ է իր, նույնիսկ շատ բաներով վիճելի ծրագիրը իրականացնել, և դա ինքնին արդեն մեծ ջանք ու տաղանդ է պահանջելու։ Ես շարունակելու եմ մնալ այս Կառավարության սկզբունքային ընդդիմախոսը, և իմ գրառումներով օգնել հանրությանը ավելի ամբողջական և ճշգրիտ կարծիք կազմել նրա գործունեության մասին, հույս ունենալով նաև, որ նույն ինքը Կառավարությունը կգնտվի ավելի հանդուրժողական և ականջալուր հանրության տարբեր հատվածների կարծիքներին։ Դրանով հանդերձ, ես Կառավարությանը հաջողություն եմ ցանկանում, դրանից է հիմա կախված լինելու յուրաքանչյուրիս հաջողությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում