Այսօր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության դեմ հրապարակել է թվով 6 վճիռներ, որոնցով ճանաչվել է Կոնվենցիայի 1 արձանագրության 1 հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի խախտում:
Թվարկված բոլոր 6 վճիռները վերաբերվում են՝ ՀՀ Լոռու մարզի Շնող և Թեղուտ համայնքների բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքների սեփականազրկմանը:
Այս գործերով ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել այս գյուղացիական ընտանիքներին մոտ 70․000 եւրո գումար։







































