Չինաստանում անցորդներն ամուսնական զույգին են վերադարձրել ավելի քան 3 հազար դոլար գումարը, որ քամին քշել է նրանց ձեռքից, գրում է ТСН.ua-ն:
Թղթադրամները տարածվել են ամբողջ փողոցով՝ մտնելով ավտոմեքենաների տակ ու թռնելով ծառերի ճյուղերի վրա: Անցորդներն անմիջապես նետվել են օգնության, սակայն ոչ թե իրենց շահի համար, այլ օգնելու նպատակով:
Այդ կերպ գումարը վերադարձվել է դրանց տերերին: Երբ զույգը հաշվել է գումարը, կորուստը կազմել է ընդամենը 50 դոլար:








































