Այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները. քննարկվում է Կառավարության ծրագրի նախագիծը:
Կառավարության ծրագիրը ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Տնտեսական հեղափոխությունը ենթադրում է ներդրումային բում, բայց ներդրումները չեն գալիս: Ներդրումներ-ՀՆԱ 23 տոկոս ցուցանիշը շատ փոքր է»,- վարչապետին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նա վարչապետին խնդրեց թվարկել՝ որո՞նք են ներդրումների հավանական ռիսկերը:
Պատգամավորն անդրադարձավ նաև մաքսատուրքերի իջեցմանը. «Մենք ունենք այդպիսի գործիքներ. մենք ընդամենը 2 անգամ ենք մտել Եվրասիական հանձնաժողով՝ մաքսատուրք իջեցնելու հարցով, մյուս պետությունները տասնյակ անգամներ են մտնում»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































