ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ քննարկել է երկրում անվտանգության ապահովման հարցերը, ներառյալ հետաքննող հանձնաժողովի ստեղծումը և համաներման մասին օրենքի ընդունումը՝ հայտարարել է նա լրագրողներին:.
Ֆյուլեն հայտնել է, որ առաջարկել է նախագահին քննարկել երկու հարց՝ կապված անվտանգության ու քաղաքական գործընթացի հետ: «Հնարավորություն ենք ունեցել քննարկել առաջինը, իսկ այսօր, հույս ունեմ, մենք կկարողանանք քննարկել երկրորդը»,- ասել է Ֆյուլեն Ուկրաինա այցի ժամանակ:
Նրա խոսքով՝ անվտագության քննարկումը կենտրոնացած է երեք հարցի վրա՝ հանձնաժողովի ստեղծումը, համաներման մասին օրենքն ու դրա կիրառումը, և հասարակության մեջ վստահություն ստեղծելու անհրաժեշտությունը:.
Բռնությունն Ուկրաինայում անընդունելի է, անհրաժեշտ է բոլոր հայտնի դեպքերի շուտափույթ հետաքննում՝ հայտարարել է Շտեֆան Ֆյուլեն: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
«Բռնությունն անընդունելի է, քաղաքական գործիչները պետք է մտածեն իրենց գործողությունների ու անգործության հետևանքների մասին»,- ասել է նա լլրագրողների հետ զրույցում:
Եվրահանձնակատարը, որը վերջին երեք շաբաթներին Կիևում է գտնվում արդեն երրորդ անգամ, պատմել է ուկրաինական հիվանդանոց իր այցի մասին և ընդգծել, որ տարօրինակ և անընդունելի է, որ վիրավորներին հիվանդանոց են տեղափոխում ոստիկանները, այլ ոչ թե բժիշկները:
Եվրահանձնակատարն անհրաժեշտ է համարում Ուկրաինայում սահմանադրական բարեփոխումների անցկացումը, նոր կառավարության ստեղծումը և ազատ ու արդար ընտրությունների ապահովմանն ուղղված շտապ քայլերի ձեռնարկումը:
Եվրահանձնակատարը հստակեցրել է, որ խոսքն արտահերթ ընտրությունների մասին չէ, այլ հաջորդ ընտրությունների համար պայմանների ստեղծման:








































