Ճապոնիայի Հոկայդո կղզում գտնվող Ցուրուի գյուղում ձմեռային փառատոնի շրջանակում անսովոր մրցույթ է կազմակերպվել:
Հենց այստեղ են ձմեոում ճապոնական կռունկները: Մրցույթի մասնակիցներին, որոնց թվում եղել են նաև երեխաներ ու տարեցներ, առաջարկել են նմանակել կռունկին: Ոմանք մրցել են միկրոֆոնների դիմաց, փորձելով կռունկի ձայներ արձակել:
Մյուսները, կռունկի կերպարով պետք է հնարավորինս երկար կանգնեին մեկ ոտքի վրա՝ ձնով լցված թասի մեջ:









































