Այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները. քննարկվում է Կառավարության ծրագրի նախագիծը:
Կառավարության ծրագիրը ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դիմելով նրան՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ասաց. «Այս հարցը բարձրացրել եմ և՛ Լենինի ժամանակ, և՛ Ստալինի, սակայն լուծում չի գտել: Ուզում եմ իմանալ, թե մեր հեղափոխական իշխանությունը արդյոք հեղափոխական քաղաքականություն վարելո՞ւ է վթարային շենքերի բնակիչների անվտանգությունը ապահովելու հետ կապված»:
Խոսելով ՀԴՄ-ների մասին՝ պատգամավորը հարց բարձրացրեց. «Բնակիչները չեն ուզում վատամարդ դուրս գալ՝ ասելով, թե ՀԴՄ պահանջեմ, որ ՊԵԿ նախագահի քարտուղարուհին պարգևատրում ստանա՞»:
Մանրամասները՝ տեսանյութում: