Ղրղըզստանի «հարավային մայրաքաղաք» Օշի դպրոցներում արգելել են Սուրբ Վալենտինի տոնը նշելը: Այս մասին հայտնում է Intefax-ը:
Համապատասխան որոշումն ընդունվել է քաղաքի կրթության հարցերով դեպարտամենտի կողմից: Դպրոցներում՝ տնօրենների անձնական պատասխանատվության ներքո, արգելել են սիրո խոստովանությունների համար արկղեր տեղադրելը:
Կրթության քաղաքային բաժամունքի պետ Կուշտարբեկ Կիմսանովի խոսքով՝ տոնը բացասական ազդեցություն է ունենում երեխաների բարոյական առողջության վրա: Նա հավելել է, որ ղրղըզների պատմության մեջ նման տոն չկա:
Տոնը նշելու դեմ հանդես են եկել նաև քաղաքի երիտասարդական կազմակերպությունները, որոնք առաջարկել են դրա փոխարեն նշել «Ընտանիքի տոնը»: Քաղաքային իշխանություններն աջակցություն են հայտնել այդ նախաձեռնությանը: Որոշվել է այդ տոնը նշել փետրվարի 15-ին:







































