Մեքսիկայի բնակիչ Խեսուս Էռնեստո Չավես Կաստիլյոն խոստովանել է առնվազն 800 մարդու սպանությունը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
2010-ին Կաստիլյոն ձերբակալվել էր մեքսիկական Սյուդադ Խուարես քաղաքում, այնուհետև հանձնվել ԱՄՆ իշխանություններին: Դատարանում չարագործը պատմել է, որ եղել է Barrio Azteca հանցախմբի կազմում, որի պարագլուխը նրա համար սահմանել էր սպանություննների օրական որոշակի քվոտա՝ ոստիկանությանն ու բնակչությանը վախեցնելու համար:
Մասնավորապես, Կաստիլյոն մեղադրվում է 2010-ի մարտին ԱՄՆ հյուպատոսության մի քանի աշխատակիցների սպանությունների մեջ: Ներկայում ավազակը ցուցմունքներ է տալիս պարագլուխ Արտուրո Գալյեգոսի դեմ, ում հրամանով էլ ինքը գործել է:
Դիվանագիտական գերատեսչությունների աշխատակիցների սպանությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ին սահմանակից Սյուդադ Խուարեսում, որը համարվում է Մեքսիկայի քրեական մայրաքաղաք:









































