Monday, 06 07 2026
Իշխանությունն ինչու հաշտ եղավ սև փողերով մանդատ ստանալուն. վախենամ՝ շատ են ուշացել
18:30
ՖԻՖԱ-ն հատել է կարմիր գիծը. ՈՒԵՖԱ
Հայաստանը և Ռուսաստանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Եթե Իրանը բանակցում է, ուրեմն այլ ելք չունի. ԱՄՆ-ն կարողացել է պարտադրել իր պահանջները
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում

Առաջարկում եմ՝ կամ երկրորդ պալատ լինի, կամ մեկ պալատ լինի՝ Ազգային ժողովը, և այդտեղ աթոռներ հատկացվեն սփյուռքահայերին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը։

-Պարոն Սասունյան, կառավարության ծրագրով նախատեսվում է սփյուռքի ներկայացուցիչների՝ ՀՀ կառավարման համակարգում ներգրավելու օրենսդրական արգելքների վերացում։ Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը։

-Ինձ համար դա անակնկալ չէ, որովհետև պարոն Փաշինյանը մի քանի ամիս առաջ ասել էր, որ պետք է որոշ օրենսդրական փոփոխություններ անենք, որպեսզի սփյուռքահայերը նաև կարողանան պաշտոններ զբաղեցնել կառավարությունում։ Երբ դա լսեցի, շատ ուրախացա, դա շատ լավ նախաձեռնություն է, որովհետև եթե Հայաստանի իշխանություններն ուզում են, որ Սփյուռքը մասնակից լինի հայրենիքի բոլոր գործողություններին, պետք է, անշուշտ, իրավունք ունենա նախարար ու փոխնախարար լինելու, գուցե նաև ԱԺ պատգամավոր, վարչապետ ու նախագահ։ Այսօրվա օրենքով դա չեն կարող։ Եթե այս փոփոխությունները լինեն, սփյուռքահայերը պետք է իրավունք ստանան նաև ընտրելու և ընտրվելու, ինչը հիմա չկա։ Հիմա օրենսդրությունն այնպիսին է, որ ոչ միայն սփյուռքահայերը, այլև Հայաստանից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիները չեն կարող մասնակցել քվեարկությանը։ Բացառություն են միայն այն ՀՀ քաղաքացիները, որոնք աշխատում են Հայաստանի դեսպանատներում ու հյուպատոսարաններում։ Ժամանակը կգա, որ նաև սփյուռքահայերին հնարավորություն կտրվի ընտրել ու ընտրվել։

-Այսինքն՝ այս նախաձեռնությունը ռացիոնա՞լ եք համարում։

-Մենք ունեցել ենք զանազան սփյուռքահայեր, որոնք նախարար ու փոխնախարարներ են եղել։ Րաֆֆի Հովհաննիսյանը, երբ ԱՄՆ քաղաքացի էր, դարձավ Հայաստանի ԱԳ նախարար։ Նաև Էներգետիկայի նախարար է եղել Սեպուհ Թաշչյանը Լոս Անջելեսից ։ Բայց ես հիմա չեմ հիշում, թե այդ ժամանակվա օրենքներն ինչպիսին էին, թույլ տալի՞ս էին, որ այդ մարդիկ այդ պաշտոնները ստանան։ Դրանից հետո նման օրինակներ կարծես չեն եղել։ Պարոն Փաշինյանն ասում է, որ օրենքի խոչընդոտներ կային։ Եթե օրենքը թույլ չի տալիս, և իշխանությունները պատրաստ են այդ օրենքը փոխել, որ մարդիկ կարողանան այդպիսի պաշտոններում նշանակվել կամ ընտրվել, ես միայն ողջունում եմ այդ քայլը։

-Այսինքն՝ սրա վերջնարդյունքը պետք է լինի այն, որ սփյուռքահայերը հնարավորություն ունենան մասնակցել խորհրդարանի ընտրություններին և ներկայացվա՞ծ լինել Ազգային ժողովո՞ւմ։

-Դա մի քիչ բարդ հարց է, որովհետև այսօր օրենքը թույլ չի տալիս, որ անգամ երկքաղաքացիները մասնակցեն ընտրություններին և ընտրվեն պատգամավոր։ Առնվանզ պետք է թույլ տալ այն անձանց, որոնք երկքաղաքացի են, թեկնածու լինեն և ընտրվեն։

Դժվար է, երբ մի հայ, որ Լոս Անջելեսում նստած է, առանց Հայաստան փոխադրվելու ԱԺ անդամ լինի։ Երկրորդն այն է, որ ԱԺ-ն փոխի օրենսդրությունը և հատուկ տեղեր հատկացնի սփյուռքահայերի համար, ոչ թե ՀՀ քաղաքացիների, այլ սփյուռքահայերի համար և այդ սփյուռքահայերն ընտրվեն Սփյուռքի իրենց համայնքներից։ Որ նրանք ԱԺ անդամ լինեն ու իրենց կարծիքը հայտնեն զանազան որոշումների մասին։ Սա էլ մեկ այլ տարբերակ է, որը նման է այն գաղափարին, որ Սփյուռքի նախարար նշանակվելուց հետո Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, որ օրակարգում ունեն խորհրդարանի երկրորդ պալատ կազմել Սենատի նման, և այդտեղ սփյուռքահայերը կարողանան ներկայացված լինել։ Հիմա ես առաջարկում եմ, որ կամ երկրորդ պալատ լինի, կամ մեկ պալատ լինի՝ Ազգային ժողովը, և այդտեղ աթոռներ հատկացվեն սփյուռքահայերին։

-Վարչապետն այսօր հայտարարեց, որ իր աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում և վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում։ Այս առումով Սփյուռքում մտահոգությունները փարատվո՞ւմ են։

-Լինի ՀՀ քաղաքացի, թե սփյուռքահայ, բոլորս էլ հայ ժողովրդի զավակներն ենք և մեկ նպատակ ունենք, որ Հայաստանը զարգանա, հզորանա, հարստանա։ Եթե անգամ քննադատաբար ենք մոտենում որոշ հարցերի, այդ բոլորի նպատակը ոչ թե քննադատելն է, այլ ուզում ենք, որ Հայաստանն ավելի լավ երկիր դառնա։ Բոլորս էլ հայ ենք և ինչ ասում ենք, բարի նպատակով ենք ասում, օգտակար լինելու համար, ոչ թե սոսկ քննադատելու սիրույն։ Օրինակ, իմ կարծիքով Սփյուռքի նախարարությունը փակելը ճիշտ քայլ չէր, նաև ճիշտ չէր այդ փակելու պրոցեսը, երբ որևէ խորհրդակցություն չեղավ Սփյուռքի հետ։ Բայց եթե սփյուռքահայերին հնարավորություն տրվի, որ կառավարության մեջ ծառայեն, բարձր պաշտոններ զբաղեցնեն, դա դրական քայլ կլինի։ Եթե վարչապետի նախընտրած ձևն այն է, որ Սփյուռքի հարցերով հատուկ դեսպան լինի, դա էլ լավ է, բայց թե այդ մարդն ինչպես է փոխարինելու Սփյուռքի նախարարության 90 աշխատակիցների աշխատանքը։ Ոչ այդ դեսպանը դա կարող է անել, ոչ էլ 5-10 հոգով դա կարող են անել։ Ես գիտեմ, որ նաև հնարավոր չէ, որ այդ 90 պաշտոնյան տեղափոխվեն վարչապետի գրասենյակ ու այնտեղից աշխատեն։ Իսկ ամենակարևորն այն է, որ սպասենք տեսնենք, թե ում է վարչապետը նշանակում այդ պաշտոնում, որովհետև այդ մարդու կարողությունները շատ մեծ իմաստ ունեն, թե այդ մարդը ինչ գիտելիքներ ունի, ինչ փորձ ունի, որքանով է ծանոթ Սփյուռքին։ Եթե այդ մարդը լինելու է Սփյուռքից, որքանո՞վ է նա ծանոթ լինելու Հայաստանի ներքին կյանքին, իսկ եթե Հայաստանից է, որքանո՞վ է ծանոթ Սփյուռքի զանազան համայնքների հարցերին։ Այդ անձի ով լինելը շատ բանի մասին կխոսի։ Որքան այդ մարդը փորձառու է, այնքան ավելի վստահություն կունենանք, որ Սփյուռքի գործերը լավ ձեռքերում է։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում