Սերը ամենևին էլ գլխավոր բանը չէ երիտասարդ աղջկա կյանքում, ամենակարևորը արագ ամուսնանալն է ազգականներին չհիասթափեցնելու համար: Հենց այդպես են կարծում սոցիալական գովազդի հեղինակները, որը ցուցադրվում է չինական հեռուստատեսությամբ: Ինչպես հայտնում է Mirror-ը, այնտեղ ցուցադրվում է «Սերը չարժե նրան, որ դրան սպասեն» կարգախոսով գովազդ:
Ինչպես հայտնում է South China Morning Post-ը, սադրիչ տեսահոլովակը բուռն դժգոհություն է առաջացրել չինացի ինտերնետ-օգտատերերի շրջանում:
Ինչպես նշում են սոցիոլոգները, երիտասարդ չինացիները ձգտում են հեռանալ այն չափանիշներից ու նորմերից, որոնք նրանց պարտադրում են ծնողները: Ավագ սերունդը կարծում է, որ կյանքում ամենակարևորը ամուսնությունն է ու ընտանիքում քիչ երեխաներ ունենալը:









































