Եվրամիությունը, շրջանցելով Համայնքների պալատի և Եվրախորհրդարանի հետ խորհրդակցությունները, 385 միլիոն եվրո է ծախսել լրտես անօդաչուների մշակման համար: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, այս մասին վկայում է քաղաքացիական ազատությունների դիտորդական հանձնաժողովի հաշվետվությունը:
Զեկույցի գնահատմամբ՝ բրիտանացի հարկատուները մշակման մեջ ունեցել են ավելի քան 55 միլիարդ եվրոյի ներդրում՝ չնայած վարչապետ Դևիդ Քեմերոնի արտահայտած հրապարակային դիրքորոշմանն այն մասին, որ անօդաչուների ստեղծումը սուվերեն հարց է և Բրիտանիան մտադիր է մասնակցել անօդաչու սարքերի մշակման եվրոպական ծրագրին:
Զեկույցում լույս է սփռվում նաև ԵՄ բյուջեից «թաքնված» 70 միլիոն եվրոյի վրա, որը ներառվել է 2014թ. օդային շարժման վերահսկողության ԵՄ նոր օրենսդրության մեջ՝ որպես «քաղաքական հաստատված առաջնային խնդիր» անօդաչու սարքերի մշակման համար:
Ինչպես ակնկալվում է, ստեղծված անօդաչուները պարեկություն կանեն երկնքում՝ որոնելով հանցագործների, ապահովելով կարգուկանոն:
Զեկույցի հեղինակներից մեկի՝ Բեն Հեյսի խոսքով՝ ԵՄ-ում հաստատված թանկարժեք ծրագրում չկան միջոցների, ծախսերի վրա ժողովրդավարական վերահսկողության նշաններ:









































