Բրիտանացի միլիարդատեր, Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Դևիդ Հարդինգն իր «ալմա-մատեր»-ին նվիրաբերել է ռեկորդային 100 մլն ֆունտ ստեռլինգ: Այդ մասին ասված է բուհի հաղորդագրության մեջ՝ գրում է RIA Novosti-ն:
«Քեմբրիջի համալսարանը հայտարարում է 100 մլն ֆունտ ստեռլինգի չափով աննախադեպ նվիրատվության մասին, որը կօգնի Մեծ Բրիտանիայից և ամբողջ աշխարհից ներգրավելու ամենատաղանդավոր ասպիրանտների և ուսանողների: Դևիդ և Կլաուդի Հարդինգների հիմնադրամից ստացված նվիրատվությունը բրիտանացի մարդասերի ամենախոշոր միանվագ նվիրատվությունն է Մեծ Բրիտանիայում գործող համալսարանին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Յոթանասունինը միլիոն ֆունտ ստեռլինգը կուղղորդվի առավել տաղանդավոր աստիրանտների կրթաթոշակների հետ կապված բոլոր ծախսերը հոգալուն, մնացած միջոցները կօգտագործվեն ուսանողներին օժանդակելու համար: Հարդինգը ներդրումների կառավարման Winton միջազգային ընկերության հիմնադիրն է ու ղեկավարը: Նա ու իր կինը՝ Կլաուդիան, հայտնի են իրենց մարդասիրական գործունեությամբ, որը միտված է Մեծ Բրիտանիայի և աշխարհի մյուս երկրների գիտական հաստատություններին օժանդակելուն: Քեմբրիջում Հարդինգն ուսումնասիրել է բնական գիտություններ:









































