Friday, 03 07 2026
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից

Շարմազանովը` ոչ իշխանական ուժերին. «Մի գոռացեք, չեք վախեցնի»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

– Պարոն Շարմազանով, վերջին շրջանում գնալով ուժեղանում է Ձեր իշխանության նկատմամբ թե՛ ոչ իշխանական ուժերի, թե՛ քաղաքացիական որոշ խմբերի և թե՛ հասարակության դժգոհությունը: Դժգոհություններ են ծավալվում հատկապես պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, գազային պայմանագրերի և ընդհանրապես սոցիալ-տնտեսական ծանր վիճակի շուրջ: Չե՞ք կարծում, որ այդ դժգոհություններն արդարացված են:

– Կարծում եմ, որ կատարյալ իշխանություն, ինչպես նաև կատարյալ ընդդիմություն չկա: Եվ ինձ հայտնի չէ որևէ իշխանություն, որից չեն դժգոհում, ինձ հայտնի չէ որևէ իշխանություն, որը կարողացել է կատարյալ լուծել իր առջև ծառացած խնդիրները: Այլ բան է, որ իշխանությունները պետք է փորձեն հնարավորինս լուծել այդ խնդիրները: Բայց ես առաջարկում եմ համեմատել 7-8 տարի առաջվա Հայաստանը այսօրվա Հայաստանի հետ` ժողովրդավարության զարգացման, խոսքի ազատության, հանդուրժողականության, լրատվամիջոցների ազատ աշխատանքի առումով: 7-8 տարի առաջ կայի՞ն նման ազատ դեբատներ: Այն ժամանակ դա Հայաստանի հիմնական խնդիրներից էր համարվում: Այդ տարիների տնտեսական աճի պայմաններում թվում էր, թե դժգոհություններ չպետք է լինեին, բայց դրանց պակասը չկար: Մարդիկ հազարներով միտինգներ էին անում, որովհետև հիմնական խնդիրներից մեկը ժողովրդավարական ազատությունների բացակայությունն էր, ինչը այսօրվա իշխանությունները լուծել են: Ի դեպ, ասեմ, որ այդ տարիների տնտեսական դրական փոփոխությունների պատասխանատուն նույնպես ՀՀԿ-ն է եղել` կառավարության ղեկավար ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի հետ միասին: 1999-ից սկսած ՀՀԿ-ն եղել է մեր երկրի բարեփոխումների, բացասական և դրական զարգացումների պատասխանատուն: Բայց ժողովրդավարության տեսակետից այժմյան Հայաստանը տարբեր է այն ժամանակվա Հայաստանից: Այդ մասին փաստում են թե միջազգային փորձագետները, թե ընդդիմության ներկայացուցիչները:

– Դուք որոշակի ազատությունների մասին եք խոսում, բայց տվյալ դեպքում իմ հարցը վերաբերում էր սոցիալ-տնտեսական կոնկրետ խնդիրների հետ կապված դժգոհություններին:

– Եթե մի երկրում 14,5% տնտեսական անկում է եղել, որտեղ հասարակության 1/3-ը աղքատ է, չի կարող դժգոհություն չլինել: Բայց մենք տարբերվում ենք մեր ընդդիմախոսներից այն բանով, որ միայն դրականը չենք տեսնում, ինչպես իրենք միայն բացասականն են տեսնում: Մենք տեսնում ենք, որ կան խնդիրներ, բայց դրանք խոսելով չեն լուծվում: Նույն ճգնաժամի տարիներին սոցիալական որևէ ծրագիր չի կրճատվել: Հունվարի 1-ից արդեն կենսաթոշակները բարձրացել են, բայց կարող եք ասել` բավարար չէ: Իհարկե, բավարար չէ, բայց բարձրացել են: Հուլիսի 1-ից ավելի քան 230 հազար պետական ծառայողների աշխատավարձն է բարձրանում, բայց, չգիտես ինչու, դա վերագրեցին պատգամավորներին ու նախարարներին` այն դեպքում, երբ բարձրաստիճան պաշտոնյաներն ընդամենը 500 հոգի են: Իհարկե, կան տեղեր, որտեղ մենք թերանում ենք, բայց ինձ համար զարմանալին այն է, որ որոշ քաղաքական ուժեր մի քանի տարի առաջվա բյուջեներին և կառավարության ներկայացրած առաջարկներին կողմ էին քվեարկում: Եվ հաստատ 2010թ. բյուջեն ու ծրագիրը 2013-ից ավելի լավը չեն եղել: Հիմա՞ է վիճակը լավ, թե՞ 2010թ., երբ դեռ ճգնաժամը չէինք հաղթահարել: Խոսքս ուղղում եմ ԲՀԿ-ին: Նրանք 2010թ. Կուտակային կենսաթոշակային օրենքին կողմ են քվեարկել, միտինգներում ելույթ ունեցող իրենց առանցքային գործիչներից մեկը կողմ է քվեարկել: Իսկ այսօր ասում են, թե այն ժամանակ կոալիցիայում ենք եղել: Այսինքն` ընդունում են, որ իրենց համար նախարարական մի քանի աթոռներն ավելի կարևոր են եղել, քան հասարակության շահը:

– Բայց այդ 14,5 տոկոս անկումը կամ աղքատության մակարդակը Ձեր իշխանության ձախողումն էին:

– ՀՀԿ-ն ու ՀՀ իշխանություններն այդ ճգնաժամն իրենց տնից չեն բերել, դա համաշխարհային կոլապս էր, որը չշրջանցեց նաև Հայաստանը: Այնտեղ եղել են և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներ, բայց հիմնական պատճառը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն էր: Պետք է նաև նախկին սխալներից դասեր քաղել, և ով է ասել, որ մենք սխալներ չենք ունեցել: Այդ սխալների լավագույն դասն այն է, որ անհրաժեշտ է տնտեսությունը դիվերսիֆիկացնել:

– Այսինքն` Դուք այդպիսով կիսում եք նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված վարչապետ Տիգրան Սարգսյանի այն միտքը, որ մինչև 2008թ. եղած տնտեսական աճը գրանցվել է շինարարական փուչիկի արդյունքում, և հետագա տարիներին դրա չլինելը նպաստեց տնտեսության անկմա՞նը:

– Ես տնտեսագետ չեմ և չեմ ուզում դա գնահատել, իսկ վարչապետ-Քոչարյան բանավեճին էլ իմ գնահատականը տվել եմ: Ուղղակի կրկնեմ, որ մենք այն ժամանակ էլ ենք եղել իշխանության, հիմա էլ ենք իշխանության: Այդ երկու շրջանը չէի ցանկանա արհեստականորեն բաժանել: Եվ ով է ասում, որ մենք սխալներ, թերություններ չունենք… չի սխալվում այն իշխանությունը, որը ոչինչ չի անում: Բայց այդ թերություններով հանդերձ` ժողովուրդն է քննություն վերցնողը, ինչը մենք հանձնել ենք: Այդ բոլոր քաղաքական ուժերի մեջ 2012-2013թթ. ժողովուրդն իր ձայնը տվել է ՀՀԿ-ին: 2013-ին էլ այդ ուժերի ձայնը չէր լսվում, խոսքը հատկապես ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին է վերաբերում, ՀՅԴ-ն գոնե հայտարարություն տարածեց, թե` մի ընտրեք իշխանության թեկնածուին: Իշխանությունները ձևավորվում են ընտրությունների միջոցով, և եթե այդ ժամանակ դու քեզ քաղաքական անկարողունակ վիճակի մեջ ես դնում, պետք է քեզ մեղադրես:

– Նախագահական ընտրություններին կոնկրետ ՀԱԿ-ի անդամները հայտարարել են, որ անիմաստ է թեկնածու առաջադրելը, քանի որ արդեն նախընտրական շրջանում ընտրությունները կեղծելու համար վարչական ու այլ լծակներ են գործադրվում:

– Ես կասեի, որ ՀԱԿ-ի անդամ Լևոն Զուրաբյանը Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե 7-10 տոկոս են հավաքելու, և ինչ իմաստ ունի թեկնածու առաջադրելը: Այդ խոսակցությունը հրապարակվել է: Բացի այդ, նրանց գործընկեր նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը առաջադրվել էր, ինչո՞ւ նրան չէին աջակցում: Իսկ ինչ կեղծիքների մասին է խոսքը, կա ՍԴ որոշում, և նրանց վստահված անձինք բոլոր տեղերում ստորագրել են արձանագրությունները:

– Գոյություն ունեցող դժգոհությունների և քննադատությունների շրջանակում ոչ իշխանական խմբակցությունները կառավարությանն ու վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց են ծրագրում:

– Մեզ համար զարմանալի չէ կառավարությանն անվստահություն հայտնելու կամ քննադատելու գործելաոճը, քանի որ ամբողջ աշխարհում է այդպես: Բաց խորհրդարանում կառավարության վստահության հարցը որոշվում է կառավարության ծրագրի և բյուջեի հաստատման ժամանակ: Անցած տարի այդ փաստաթղթերի ընդունման ժամանակ այդ ուժերը կողմ չեն քվեարկել: Կողմ է քվեարկել մեծամասնությունը, և մենք վստահում ենք այս կառավարությանը: Իսկ Սահմանադրության համաձայն` նախագահի գլխավորությամբ քաղաքական մեծամասնությունն է ձևավորում կառավարությունը: Նրանք ընդամենը կարող են նման հայտարարություններ անել: Եվ որպես պատմական էքսկուրս հիշեցնեմ, որ անցած դարասկզբին ՌԴ-ում բարեփոխումների համար արմատականները քննադատում էին իրենց կառավարությանը և վարչապետ Պյոտր Ստոլիպինին: Եվ նա ամենաշատ քննադատված վարչապետն է եղել, բայց հետո պատմությունը ցույց տվեց, որ նա 20-րդ դարի Ռուսաստանի ամենամեծ ռեֆորմատորն է եղել: Եվ երբ նրան քննադատում էին, այսպես էր պատասխանում՝ մի գոռացեք, չեք վախեցնի:

 

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում