Եգիպտոսի զինվորական դատարանը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատթահ ալ-Սիսիի դեմ մահափորձ կազմակերպելու գործով մահվան է դատապարտել ութ մարդու: Այս մասին երկուշաբթի՝ փետրվարի 4-ին, հայտարարել է դատարանի ներկայացուցիչը՝ հաղորդում է Youm7 թերթը:
Նշվում է, որ դատապարտյալների գործերը այժմ փոխանցվել են երկրի գերագույն մուֆտիի հաստատմանը: Միևնույն ժամանակ, դատավճռի վերջնական հաստատման վերաբերյալ դատական նիստը նախատեսվում է մարտի 6-ին:
Հայտնի է, որ այս դեպքով 292 մարդ է հարցաքննվում, որոնք մեղադրվում են մի քանի ահաբեկչական հարձակումների և Սինայի թերակղզու հյուսիսում գտնվող դատավորների և ոստիկանների սպանությունների մեջ, ինչպես նաև Եգիպտոսի նախագահի դեմ մահափորձի նախապատրաստության մեջ վերջինիս՝ 2014 թ. օգոստոսին Սաուդյան Արաբիայի տարածքում դեպի Մեքքա ուխտագանցության ժամանակ: