Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հաստատել է ՈւԴԱՐ-ի առաջնորդ Վիտալի Կլիչկոյի հետ հեռուստաալիքներից մեկով բանավիճելու իր պատրաստակամությունը: Այս մասին հաղորդում է «ՈւՆԻԱ»-ն` վկայակոչելով նախագահի մամլո ծառայությանը:
«Այդ բանավեճը հասարակության լայն զանգվածին հասանելի դարձնելու համար, այն առաջարկվում է անցկացնել հանրային հեռուստաալիքներից մեկով»,- նշել են Յանուկովիչի մամլո ծառայությունում:
Բանավեճը կարող է տեղի ունենալ համապատասխան առաջարկությամբ հանդես եկող ցանկացած հեռուստաալիքով:







































