2014-ի փետրվարի 11-ին լրանում է Վատիկան քաղաք-պետության 85 տարին: Աշխարհի ամենափոքր պետությունը հայտնվել է 1929 թվականի փետրվարի 11-ին Իտալիայի կառավարության և Սուրբ Գահի միջև կնքված Լատերանի համաձայնագրով: Այս մասին հայտնում է Newsru.com-ը:
Հռոմի պապ Պիոս XI-ի անունից պատմական փաստաթուղթը ստորագրել է կարդինալ-պետքարտուղար Պիետրո Գասպարին, իսկ թագավոր Վիկտոր-Էմանուել III-ի անունից՝ վարչապետ Բենիտո Մուսոլինին:
Համաձայնագիրը վավերացվել է նույն թվականի հունիսի 7-ին: Համաձայնագրի ստորագրմանը նախորդել են բանակցությունները, որոնք վարել են 1926 թվականից՝ վերջ դնելու Վատիկանի և իտալական պետության միջև հակամարտությանը, որը սկսվել էր 1870 թվականին, երբ միացյալ Իտալիայի կազմ ներառվեց Պապական մարզը:
Ինչպես բոլոր պետությունները, Վատիկանն ունի իր դրոշը, հիմնը, փոստը:
Ըստ համաձայնագրի՝ 44 հեկտար հռոմեական հողը պաշտոնապես ճանաչվել է ինքնիշխան տարածք:








































