Tuesday, 30 06 2026
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին

«ՌԴ-ն կշարունակի կարգավորման գործընթացում նույն ակտիվությունը ցուցաբերել»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրախորհրդարանի պատգամավոր Եվգենի Կիրիլովը


– Պարոն Կիրիլով, ձեր կարծիքով, Կազանի եռակողմ հանդիպումից հետո կողմերին լուրջ կորուստնե՞ր են սպասվում:


– Կազանի հանդիպումից ամենաշատը տուժել են սովորական մարդիկ: Նրանք շարունակում են ապրել մեկուսացված, աղքատության մեջ, առանց զարգացման և օգնության հեռանկարների: Այս մտահոգիչ իրավիճակը շարունակում է արդեն երկու տասնամյակ, և կարծում եմ` նախագահները պետք է ավելի շատ մտահոգվեն մարդկանց առօրյա կյանքով և ճակատագրով:


– Ի՞նչ եք կարծում, հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներ դեռ գոյություն ունե՞ն: Կազանի բանակցություններից անմիջապես հետո Ադրբեջանը անցկացրեց բավական լայնամասշտաբ ռազմական շքերթ: Կարելի՞ է այս ուժի ցուցադրումը ազդակ համարել ուղղված Մոսկվային և Երևանին` առ այն, որ Բաքուն ղարաբաղյան կարգավորման այլ տարբերակ չի տեսնում, քան ռազմական ուղին: Ձեր կարծիքով, ղարաբաղյան հակամարտությունը կարո՞ղ է ուժային ճանապարհով լուծվել:


– Քանի դեռ երկու կողմերը ունեն քաղաքական կամք լուծելու հակամարտությունը` խաղաղ կարգավորման հեռանկարներ դեռ կան: Կարգավորման որևէ այլ ճանապարհը պետք է բացառել: Այն չպետք է լուծվի ուժի կիրառման միջոցով, դա չի բխում կողմերի և ամբողջ տարածաշրջանի շահերից: Այսպիսի անցանկալի զարգացումների դեպքում երկու պետություններն էլ հսկայական բացասական հետևանքների առջև կկանգնեն, ինչը շատ մեծ մարդկային, քաղաքական և տնտեսական գին կպահանջի: Հետևաբար ես հույս ունեմ, որ չնայած այս անհամաձայնությանը, առողջ բանականությունը կհաղթի, և կողմերը կշարունակեն խաղաղ ճանապարհով լուծման ելքեր փնտրել:


– Կազանի բանակցությունների ավարտին մի շարք պարբերականներ գրել էին, թե Ռուսաստանի նախագահը շատ դժգոհ է մնացել անարդյունք բանակցությունների առիթով և անգամ մտորում է ղարաբաղյան բանակցային գործընթացից դուրս գալու մասին: Հնարավոր համարո՞ւմ եք, որ Մոսկվան իսկապես կարող է հետ մղվել կարգավորման գործընթացից: Եվ եթե Մոսկվան հետ մղվի բանակցային գործընթացից, նրա տեղը չի գրավի՞ Վաշինգտոնը:


– Ռուսաստանի դերը բանակցային գործընթացում շատ կարևոր է, և կարծում եմ` այս երկիրը կշարունակի նույն ակտիվությունը ցուցաբերել: Այսպիսի հանդիպումների ժամանակ նախապատրաստման փուլը ավելի կարևոր է: Շատ դժվար է նոր պայմաններ առաջադրելը բուն հանդիպման ժամանակ:


Ակնհայտ է, որ նախագահները միմյանց նկատմամբ վստահություն չունեն, և ես կարծում եմ` բանակցություններ վարողները պետք է ավելի շատ երաշխիքներ տան կողմերին` նրանց վստահությունը ստանալու համար: Ես համոզված եմ, որ դժվար չի նման երաշխիքներ ստանալը, եթե կողմերը հստակ սահմանված դիրքորոշումներով հանդես գան:

Ես նաև հույս ունեմ, որ ԵՄ-ն ավելի ակտիվորեն և կառուցողական  կներգրավվի կարգավորման գործընթացի մեջ: Ի վերջո, շատ հավանական է, որ հենց ԵՄ-ն ամենամեծ դերը ունենա հետկոնֆլիկտային փուլում, մասնավորապես` ֆինանսական և ընդհանրապես անվտանգության պահպանման հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում