Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը ադրբեջանցի հայտնի գրող Աքրամ Այլիսլիի մահվան մասին ապատեղեկատվությունը պայթեցրել է ադրբեջանական առցանց ԶԼՄ-ները:
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, Այլիսլին չի կարողացել թաքցնել իր զայրույթը՝ կապված այս ապատեղեկատվության հետ:
«Ես կպատժեմ նրանց, ովքեր տարածել են նման սուտ տեղեկատվություն: Ես դատի կտամ նրանց: Ես չեմ մահացել: Ես ողջ եմ»,- ասել է գրողը:











































