Նեբրասկայից Մոլլի Շայլերը պատմության մեջ երկրորդ կինն է, ով հաղթել է Wing Bowl մրցաշարում: 30 րոպեի ընթացքում նա հավի 363 թևիկներ է կերել՝ դրանով իսկ առաջ անցնելով նախկին ռեկորդակրից, ով 337 թևիկներ էր կերել: Ռեկորդը սահմանելու համար նա 22 000 դոլար է ստացել:
Չորս երեխաների մայր Մոլլիի կարիերան անցած տարի է սկսվել, երբ նա հաղթել էր 8 րոպե 46 վայրկյանում տավարի 8 կոտլետ և 8 րոպեում 4,5 կգ տապակած սունկ ուտելով: Մոլլին ռեկորդ է սահմանել նաև սթեյք ուտելու արագությամբ. 3 րոպեում՝ 2 կգ:







































