53-ամյա դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերն ակնարկել է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի հայտնի կերպարի վերադարձի մասին, որը նրան մեծ հռչակ էր բերել։ Դերասանուհին Instagram-ի էջում նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացել է Քերի Բրեդշոուի կերպարում։
«Իմ հին ընկերը։ Նա կարճ ժամանակով կվերադառնա։ Համագործակցություն լուրջ ապրանքանիշի հետ և աջակցություն գործին, որի մասին բոլորս այդքան հոգ ենք տանում։ Ավելին՝ ապագայում»,- տեսանյութը մեկնաբանել է դերասանուհին։

Ավելի վաղ արդեն իսկ լուրեր էին տարածվել «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի շարունակության մասին, որը էկրաններին եղել է 6 տարի։ Դերասանուհին, սակայն, ստիպված էր հիասթափեցնել երկրպագուներին և հայտնել, որ եթե նույնիսկ ցանկություն լինել նկարահանելու սերիալի շարունակությունը, այն ապագա չի ունենա։

https://www.instagram.com/p/Bs0m3e7gHfV/?utm_source=ig_embed







































