Ցուցադրությունը վերածվել է իսկական ռոք շոուի՝ Lingerie Rocks անվամբ։ Այն կազմակերպվել է տասնչորս առաջատար ֆրանսիական կանանց բրենդների կողմից: Նրանք միավորվել են`ցույց տալու համար, որ #MeToo- ի դարաշրջանում կարևորն այն է, որ կինը հարմարավետ զգա իրեն:
Հնարավոր է, որ հենց այդ նպատակով ներքնազգեստների ցուցադրությանը հրավիրել են ոչ թե թոփ մոդելների, այլ կատարելությունից հեռու կանանց։

«Բոլոր կանայք, անկախ մարմնի ձևերից, իրավունք ունեն գեղեցիկ զգալու իրենց, իսկ ներքնազգեստը օգնում է նրանց ազատ և ոչ պարտադրված զգալ»,- ասում է ներքնազգեստի դիզայներ Կարին Սֆարը՝ հաղորդում է AFP- ն:









































