Անջելինա Ջոլին, որն անցած դեկտեմբերին վերջնականապես կարգավորել էր երեխաների խնամակալության հարցը նախկին ամուսնու՝ Բրեդ Փիթի հետ, նոր խնդիրների առաջ է կանգնել: Հայտնի է դարձել, որ նրա երեխաներից երկուսը պատրաստվում են լքել նրան: Radar Online պարբերականը սկզբում հաղորդել է, որ դերասանուհու 17-ամյա կամբոջացի որդեգիր որդին՝ Մեդոքսը, որը միշտ կապված է եղել մորը, որոշել է առանձնանալ և արդեն բնակարան է փնտրում Լոս Անջելեսում: Դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրը նշում է, որ դերասանուհին հոգեբանորեն պատրաստ չէ դրան, բայց, երևի թե, կհամաձայնի, քանի որ փոքրուց միշտ կատարել է որդու քմահաճույքները: Ամեն դեպքում, Ջոլին ստիպված կլինի հաշտվել այդ մտքի հետ, քանի որ Մեդոքսը պլանավորում է մեկ տարուց քոլեջ ընդունվել, ընդ որում, ըստ որոշ տվյալների, նա ցանկանում է ուսանել Ասիայում, հնարավոր է Հարավային Կորեայի հաստատություններից մեկում: Այս փաստը չի ուրախացնում նաև Բրեդ Փիթին, ինչը տղայի հետ հարաբերությունները վերականգնելու նրա փորձերը, գործնականում անհնարին կդարձնի:
Անջելինայի համար ավելի մեծ հարված էր իր կենսաբանական առաջնեկի՝ 12-ամյա Շայլոյի որոշումը: Woman’s Day-ը հաղորդել է, որ երեխան տեղափոխվել է հոր Լոս Անջելեսի առանձնատուն: Աղջիկը համաձայնել է վերադառնալ մոր մոտ պայմանով, որ նա ջանքեր կգործադրի, որպեսզի Բրեդը կրկին իր երեխաների կյանքի մասը դառնա:
Հայտնի է, որ Բրեդ Փիթը հանդիպում է հոլիվուդյան դերասանուհի Շարիլիզ Թերոնի հետ, որի հետ Ջոլիի հարաբերությունները, մեղմ ասած, լարված են:
![]()







































