ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ժողովրդին կդիմի: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
Նրա խոսքով՝ իր ելույթը վերաբերում է երկրի հարավային սահմանին մարդասիրական ճգնաժամի, ինչպես նաև շաթդաունի հետ: Ամերիկացիները կկարողանան դիտել նրա ուղերձն այսօր, ուղիղ եթերում 15.00 (Երևանի ժամանակով՝ 23:00-ին):









































