Դոնալդ Թրամփի աշխատանքը հավանության արժանացնելու միջին մակարդակը նախագահության երկու տարում 39 տոկոս է կազմում: Դա վատագույն ցուցնիշն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ նախագահների շրջանում, գրում է Newsweek-ը:
Gallup-ի վերջին հարցման տվյալների համաձայն՝ Օվալաձև աշխատասենյակում Թրամփի աշխատանքի երկրորդ տարվա արդյունքում նրա վարկանիշը 40.4 տոկոս է:
Այսպիսով, Թրամփը նոր հակավարկանիշային ռեկորդ է սահմանել ԱՄՆ նախագահների շրջանում: Մինչ այդ այս առումով առաջատար էր Ռոնալդ Ռեյգանը: Աշխատանքի երկրորդ տարում նրան աջակցել է ամերիկացիների 43.3 տոկոսը:










































