2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ ողջ մնացած ամերիկացի գործարար Ջեյսոն Սփինդլերը Նայրոբիում պայթյունի հետևանքով զոհված 15 անձանցից մեկն էր, գրում է The Sun-ը:
Հաղորդվել է, որ տղամարդը Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում գտնվել է հյուրանոցում, որի վրա հարձակում են գործել չորս ահաբեկիչներ: Ջեյսոն Սփինդլերը Նայրոբիի կառավարման և ներդրումային ընկերություններից մեկի գործադիր տնօրենն էր:

Ամերիկացի գործարարի մահը հաստատել է նրա եղբայրը:
Ջեյսոն Սփինդլերը 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին կարողացել է ողջ մնալ ԱՄՆ-ում: Այդ ժամանակ նա աշխատել է երկու շենքերից մեկում և կարողացել է փախչել, նախքան դրանց լիովին փլուզվելը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նայրոբիի հյուրանոցի վրա ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհվել են ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ:







































