Հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնից բաժանվելուց հետո 47-ամյա Ջասթին Թերուին կասկածում էին մի շարք հայտնիների հետ սիրային կապերի մեջ, որոնց թվում էին Էմմա Սթոունը և 26-ամյա Սելենա Գոմեսը՝ գրում է segodnya.ua-ը։
Այժմ լուրեր են շրջանառվում, որ Ջասթինի նոր ընկերուհին 53-ամյա մոդել և դերասանուհի Էլիզաբեթ Խերլին է։ Վերջերս Թերուին և Խերլիին միասին նկատել են Մարոկոյում անցկացվող Ֆորմուլա – E ավտոմրցարշավի ժամանակ։

Աղբյուրները նշում են, որ աստղերը ողջ օրը անց են կացրել միասին, իսկ մրցարշավից հետո միասին ընթրել են։ Բացի այդ Խերլիի և Թերուի համատեղ լուսանկարը հրապարակվել է դերասանուհու Instagram-յան էջում։








































