Tuesday, 23 06 2026
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով

Նախարարության փոխարեն կարող է ստեղծվել սփյուռքի հարցերով կոմիտե կամ հատուկ հանձնակատարի գրասենյակ

ՀՀ սփյուռքի նախարարության` սփյուռքի հետ վարվող քաղաքականության գործառույթները պահպանվելու են: Նախարարության լուծարման արդյունքում սփյուռքի քաղաքականությունը հնարավոր է մշակի սփյուռքի հարցերով կոմիտեն կամ հատուկ հանձնակատարի գրասենյակը:

Այս մասին Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ Մխիթար Հայրապետյանը սփյուռքի նախարար եղած ժամանակ միշտ շեշտադրել է նախարարության կարևորությունը, իսկ հիմա, երբ նա խորհրդարանում է, ասում է, որ նախարարությունը հնարավոր է փակվի: «Ինչպե՞ս տալ այդ ուղերձը սփյուռքին, որ վնաս չտա Հայաստան-սփյուռք հարաբերություններին»,-նշեց Մարուքյանը:

«Մենք բավականին ազնիվ ենք եղել մեր ընտրողների առաջ: Մինչ ընտրությունները դեռ Փաշինյանը խոսել էր օպտիմալացման մասին և հստակ նշել նախարարությունների կրճատման հնարավորությունը: Սփյուռքի նախարարության կարևորության մասին բազմիցս խոսել ենք, սակայն հետևյալ շեշտադրմամբ` եթե այն պահպանում ենք, ապա պետք է տանք «սուպեր լծակներ»: Լուծարման դեպքում սփյուռքի հետ քաղաքականության գործառույթները, որ ունեցել է նախարարությունը, պահպանվելու են: Լինելու է սփյուռքի հետ քաղաքականության մշակող ու իրականացնող առանձին ինստիտուցիոնալ կառույց: Այս պահին քննարկվում է երկու մոդել` Սփյուռքի հետ հարցերով կոմիտեի կամ կառավարության կազմում սփյուռքի հետ հարցերով հատուկ հանձնակատարի շատ մեծ գրասենյակ, որտեղ ներգրավված են լինելու նախարարության լավագույն աշխատակիցները»,-ասաց Հայրապետյանը:

Նա նշեց, որ սփյուռքի նախարարությունը փակելու մասին խոսելով` կառավարությունը խոսում է նաև, թե դրա դիմաց ինչ է առաջարկում:

Անդրադառնալով պատասխանին` Էդմոն Մարուքյանը նկատեց, որ եթե նախարարությունը կրճատում են ու ստեղծում են կոմիտե, դա նշանակում է, որ խորհրդարանական վերահսկողության տարածքից դուրս են բերում այն: «Դրան համահունչ գերատեսչություն մնում է, սակայն մենք չենք կարող հարցեր տալ ու քաղաքական իմաստով հաշվետվություն պահանջել ինչ-որ մեկից»,-ասաց նա:

Հայրապետյանը նշեց, որ եթե լինի կոմիտե, ապա այն գործելու է ՀՀ արտաքին գործերի նախարարության ենթակայության տակ, հետևաբար քառօրյայի ամեն չորեքշաբթի օրը խորհրդարանում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ հնարավորություն են ունենալու սփյուռքին վերաբերող հարցերով դիմել ՀՀ արտաքին գործերի նախարարին:

«Շատ կարևոր է, որ մենք ապահովենք գործառույթների Ժառանգականությունը: Գործառույթները շարունակվելու են իրականացվել, որևէ մտահոգություն չկա՝ դա կիրականացվի առանձին գերատեսչությա՞ն, թե այլ ինստիտուցիոնալ մարմնի տեսքով»,-նշեց Հայրապետյանը:

Մխիթար Հայրապետյանը «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված է Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Այժմ խորհրդարանում ընթանում են տասնմեկ հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումները:

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի մինչ այժմ հրապարակված նախագծի համաձայն՝ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից եւ նախարարներից: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը: Նախագծով նախատեսվում է ունենալ հետեւյալ 12 նախարարությունները.

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

Առողջապահության նախարարություն

Արդարադատության նախարարություն

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Արտաքին գործերի նախարարություն

Բնապահպանության նախարարություն

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

Պաշտպանության նախարարություն

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն

Բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն

Տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն

Ֆինանսների նախարարություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում