Այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: «Իմ քայլը» խմբակցությունը գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Մխիթար Հայրապետյանի թեկնածությունը:
«Ինձ համար կայացած հայ մարդու հիմքում ընկած է բարձր որակի կրթությունը, և ժամանակն է Հայաստանը փոխելու, որի նախադրյալներն արդեն ունենք թավշյա հեղափոխությունից հետո»,- հայտարարեց Մխիթար Հայրապետյանը:
Նա շատ կարևորեց նաև գործադիրից օրենսդիր գալը, որովհետև գործադիրում աշխատելիս ավելի պարզ են երևում բոլոր խնդիրները. «Ուստի նաև բնական է, որ օրենսդրական նախաձեռնությունների մեծ մասը գալիս է գործադիրից»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































