Տրանսկովկասյան ավտոմայրուղին փակ է՝ ձյան առատ տեղումնների և ձնահոսքերի պատճառով, հայտնել են Հարավային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարությունում:
«Տրանսկովկասյան մայրուղով տեղաշարժն արգելված է հունվարի 15-ից, ժամը՝ 20:30-ից, մինչև հատուկ կարգադրություն»,-ասվում է գերատեսչությունում:
Անցած շաբաթ Հարավային Օսիան Ռուսաստանի հետ կապող միակ ճանապարհը փակ էր վեց օր` հունվարի 7-12-ը:










































