Այսօր՝ 2019 թվականի հունվարի 14-ին, մեկնարկեց 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Այն վարում է ԱԺ ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը:
Այժմ քննարկվում է ԱԺ նախագահի հարցը: ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվել է «Իմ քայլը» դաշինքից Արարատ Միրզոյանը, որը իր ելույթում երախտագիտություն հայտնեց նման բարձր պաշտոնում իրեն առաջադրելու համար և ասաց, որ գործադիր իշխանությունում իր գործն ավարտված է. «Ձեր համաձայնության դեպքում ես պատրաստ եմ լծվել նոր մարտահրավերի հաղթահարմանը՝ խորհրդարանի կայացմանը և նոր խորհրդարանական ավանդույթների և նոր մշակույթի ձևավորմանը իմ նպաստը բերելու»:
Նա ներկայացրեց Ազգային ժողովի գործունեության մի քանի ուղղությունների վերաբերյալ իր պատկերացումները. «Բնական է, որ նոր ԱԺ-ի օրենսդրական օրակարգում կենտրոնական տեղ են զբաղեցնելու նոր ստեղծվելիք կառավարության ծրագիրը և դրա իրականացման համար մշակվելիք օրենսդրական փաթեթները»:
Նրա խոսքով՝ իրենց քաղաքական տարակարծությունները պետք է ծառայեցվեն հնարավոր լավագույն արդյունքներին հասնելու համար: Արարատ Միրզոյանը խոստացավ, որ ամեն ինչ կանի բոլոր խմբակցությունների հետ կառուցողական երկխոսության և փոխվստահության ձևավորման համար:
Նա իր ելույթը ավարտեց հետևյալ խոսքերով. «Կեցցե մեր երազանքների Հայաստանը, որը մենք կերտեու ենք՝ հանուն մեր երկրի հզորության և ի սարսափ թշնամաց»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































